Բաժիններ՝

Գերմանիայի բնակչության մեծ մասը հանդես է գալիս Ուկրաինային զենքի մատակարարումների դեմ

Գերմանիայի բնակիչների գրեթե 60 տոկոսը հանդես է գալիս Ուկրաինային զենքի մատակարարումների դեմ՝ դրանով իսկ պաշտպանելով այդ հարցկի շուրջ դաշնային կառավարության դիրքորոշումը: Այդ մասին են վկայում YouGov սոցիոլոգիական ինստիտուտի կատարած հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են հունվարի 27-ին, հաղորդել է DPA գործակալությունը:

Հունվարի 21-ից մինչեւ 25-ն անցկացված հարցմանը մասնակցել է 2 042 մարդ: Հարցման մասնակիցների 59 տոկոսը ճիշտ է համարում Ուրաինային զենք մատակարարելու՝ ԳԴՀ-ի իշխանությունների մերժումը: Ըստ որում հարցվածների սոսկ 20 տոկոսն է հայտնել հակառակ տեսակետը: Սակայն, նշում են սոցիոլգները, հարցման մասնակիցների 21 տոկոսը հրաժարվել է պատասխանել հարցին:

Հունվարի 26-ին ԳԴՀ-ի պաշտպանության նախարար Քրիստին Լեմբրեխտը հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 5 հազար զինվորական սաղավարտ: Այնուամենայնիվ նախարարությունում առայժմ չեն կարող ասել մատակարարումների ժամկետների մասին: ԳԴՀ-ում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը նշել է, որ Բեռլինի ժեստը լոկ խորհրդանշական նշանակություն ունի:

«Դա լոկ մի կաթիլ է ծովում, դա սփոփանք չէ»,- ասել է նա DPA գործակալությանը: Գերմանիայի իշխանությունները հանդես են գալիս Ուկրաինային մահաբեր զենքի տրամադրման դեմ, դա բազմիցս ընդգծել են թե՛ կանցլեր Օլաֆ Շոլցը, թե՛ արտգործնախարար Աննալենա Բերբոկը:

Միեւնույն ժամանակ Բեռլինը գտնվում է ԵՄ-ի գծով գործընկերների, ամենից առաջ Լեհաստանի եւ Մերձբալթիկայի երկրների եւ ԱՄՆ-ի խստագույն ճնշման ներքո, որոնք ԳԴՀ-ի կառավարությունից պահանջում են «պարզորոշ նախազգուշացումներ» Մոսկվայի ուղղությամբ:  Ուկրաինայի որոշ ներկայացուցիչներ էլ Գերմանիային մեղադրել են «բարեկամերին դավաճանելու» մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս