Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ջուլֆա (Իրան)-Ջուղա (Նախիջևան)-Երասխ (Հայաստան) բացվելիք երկաթգիծը պետք է սպասարկի նաև իրանական կողմից առաջ մղվող Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցը։
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Դեռ երկու տարի առաջ լրատվամիջոցներն ու ադեկվատ փորձագետները, քաղաքական գործիչները զգուշացնում էին, որ պետական համակարգը կազմաքանդելու, ավիրելու, «յուրացնելու», իրենով անելու փաշինյանական մարմաջը հասնելու է նաև Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին: Այդպես էլ եղավ: Երեկ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իր 68 «նիկոլներով» ՄԻՊ «նշանակել» Քրիստիննե Գրիգորյանին։
2019-ին Politik.am-ը բացահայտել էր, որ Նիկոլ Փաշինյանի աղջիկը՝ Մարիամ Փաշինյանը ևս պետության հաշվին ծառայողական մեքենա է ստացել։
Կորեայի Հանրապետությունը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն, ենթադրաբար, երկու թեւավոր հրթիռների արձակում է իրականացրել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հունվարի 25-ին այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայկական ստարտափը՝ CodeSignal-ը (Քոդսիգնալ), հավակնոտ նպատակներ ունի, որոնց հասնելու համար թիմին անհրաժեշտ են տաղանդավոր մասնագետներ: Սա նշանակում է, որ CodeSignal-ի միջազգային թիմում աշխատելու նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի ՏՏ մասնագետների համար: Դա հնարավոր է դառնում կատարված ներդրումների շնորհիվ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանը դեմ չէ ընդլայնված լիազորությունների դեպքում նախագահ լինել, համենայնդեպս այդպիսի հայտարարություն նա արել է 2020 թվականի վերջում Գյումրիում հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Պաշտոնական հաղորդագրության մեջ թռուցիկ է ներկայացված սահմանադրական փոփոխությունների հատվածը, եւ մեծ տեղ է հատկացված նրա այն կարծիքին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն մեկուկես տարի անց:
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, հայ-թուրքական հարաբերությունների հարցերով բանագնացների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի կեսերին, այս անգամ՝ Ստամբուլում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 25-26-ը աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում 68 կողմ ձայնով Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Քրիստինե Գրիգորյանը: Այս ֆոնին զուգահեռ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Արման Թաթոյանից պարզել, թե նա պաշտոնավարման ավարտից հետո ինչով է զբաղվելու:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը հանդիսանում է նաև խոշորագույն հարկատու (ՊԵԿ-ի՝ երեկ հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինն է), և որի շուրջ զարգացումները վերջին շրջանում ուշագրավ երանգներ են ստանում, որդեգրել է կադրային քաղաքականության «օրիգինալ» մեթոդաբանություն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Փետրվարի 17-27-ը ՀՀ-ն նոր նախագահ կունենա։ Նախագահին խորհրդարանն է ընտրում։ Թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդը, այսինքն՝ 27 հոգի, ինչը նշանակում է, որ թեկնածու կարող է առաջադրել ե՛ւ 71 հոգանոց ՔՊ-ն, ե՛ւ ընդդիմությունը։
Նախապես նշենք, որ վերնագրում ո՛չ սխալ կա, ո՛չ վրիպակ: Հասկանում ենք, որ հայոց լեզվի կանոններով պետք է լիներ «նախագահի թափուր պաշտոնը»: Սակայն խոսքն այս դեպքում այդ մասին չէ, ոչ էլ հրաժարականի իրավական ձևակերպման, կամ թափուր այդ պաշտոնին հավակնողների մասին: Խոսքը բովանդակության մասին է՝ բառիս ամենաիսկական իմաստով, այդ թվում՝ անցած չորս տարվա կտրվածքով… Հազիվ թե շատ անսպասելի էր նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը: Շատերի համար պարզ էր, որ նա ժամանակից շուտ է հեռանալու պաշտոնից:
Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է՝
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին: Նա արդեն մեկ ամիս է՝ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչի մեկնարկն արդեն տրվել է Մոսկվայում Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարների ունեցած հանդիպումով, նաեւ փշալարային տրամաբանությամբ կահավորված ու զինված սահմանների թոթափում է ենթադրում։
Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Սրճեփ-շոու՝ Վահե Ղազարյանի և քննչականի կատարմամբ
ՌԴ առողջապահության նախարարությունը Գամալեյայի անվան կենտրոնին թույլատրել է երեխաների համար «Գամ-Կովիդ-Վակ-Մ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցկացնել: Այդ մասին վկայում են դեղամիջոցների հետազոտությունների թույլտվության պետական ռեեստրի տվյալները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջադրած նպատակը 2022 թվականի կեսերին բոլոր երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումներով հասնելու բնակչության 70-տոկոսանոց ընդգրկման տակավին հեռու է նվաճումից. 86 երկրներում պատվաստված է բնակիչների 40 տոկոսից պակաս, իսկ 34 երկրներում՝ 10 տոկոսից պակաս մասը:
Թուրքիայի քաղաքացիներն իրենց ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքի անկումային տատանումների ու գնաճի պատճառով լիրայով արված իրենց խնայողությունները մեծ թափով վերածում են կրիպտոարժույթների:
վ
Կորոնավիրուսի համավարակը մոլորակի մասշտաբով կարող է ավարտվել արդեն 2022 թվականին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է բժշկական գիտությունների դոկտոր, իմունաբան-բժիշկ, հատկապես վտանգավոր ինֆեկցիաների մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովը:
Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունվարի 22-ին, ժամը 03.50-ին, Աթոյան փողոցում, ստուգելու նպատակով, կանգնեցրել են «Հունդաի» մակնիշի ավտոմեքենա: Պարզվել է՝ վարորդը մեքենան վարում է ոչ սթափ վիճակում:
Կրեմի համար հարել պանիրը, դեղնուցը և շաքարավազը: Ժելատինը դնել սառը ջրի մեջ: Սերուցքը հասցնել եռման և վերցնել կրակից: Սերուցքին ավելացնել քամած ժելատինը, շոկոլադը, խառնել: Խառնել սերուցքային և շոկոլադային կրեմները, ավելացնել լիկյորը և հարել:
Առաջինն ի՞նչ կհարցնեինք մենք՝ Քրիստոսին տեսնելով։ Մտածե՞լ ենք երբևէ, թե ինչ պետք է հարցնենք կամ, առհասարակ, կա՞ն հարցեր։
Ավտոմատներով պառկացրեցին՝ իբր սրճեփ գողանալու համար. Սայաթ Շիրինյան
Բոլոր Աղեղնավորներին սպասվում է առավել արդյունավետ ու շռայլ 10 տարի իրենց ողջ կյանքում: Սակայն ճակատագրի նվերներն ընդունելու համար պետք է ջանքեր գործադրել: Պետք է դառնալ լավ աշխատակից և ընտանիքի սիրված անդամ:
Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը բանաստեղծ Պետրոս Դուրյանի 170-ամյա հոբելյանի առթիվ նրա հանրահայտ «Տրտունջք» ստեղծագործության հիման վրա երգ է հրապարակել:
Իշխանությունը խոստանում է գազի սակագինն անապահովների համար չբարձրացնել։ Այն բանից հետո, երբ գազամատակարար ընկերությունը ներկայացված սակագնային հայտով առաջարկեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին բարձրացնել անապահովներին մատակարարվող գազի սակագինը՝ այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։