Մարիամ Փաշինյանին պետական 27․000 դոլար արժեցող մեքենա է սպասարկում․ նրա առաջ դուռ է բացում թիկնապահը. Politik.am
2019-ին Politik.am-ը բացահայտել էր, որ Նիկոլ Փաշինյանի աղջիկը՝ Մարիամ Փաշինյանը ևս պետության հաշվին ծառայողական մեքենա է ստացել։
Այդ հոդվածում մասնավորապես գրել էինք․«Այս անգամ պետության հաշվին շռայլ ծախս է արվել հանուն վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի։ Պետական պահպանության ծառայության միջոցներով Մարիամ Փաշինյանի համար գնվել է 2019 թվականի արտադրության Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի ամենագնաց։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մեքենան ընտրել է անձամբ Մարիամ Փաշինյանը։
Մեքենան գնվել է սրահից և պետությունը դրա համար ծախսել է ավելի քան 27 հազար ԱՄՆ դոլար»:
Այսօր մեր ընթերցողներից մեկը նկարահանել է կադրեր, թե ինչպես է մեքենան և պետական ծառայողները սպասարկում Մարիամ Փաշինյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։