Դիետիկ և համեղ պաստա՝ դդմիկով և սերուցքային սոուսով
Բաղադրիչներ
1. Պաստա – 500 գ
2. Դդմիկ – 400 գ
3. Կաթ – 200 մլ
4. Սոխ – 1 հատ
5. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
6. Պինդ պանիր – 100 գ
7. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Դդմիկը լվանալ, մաքրել և օղակաձև կտրատել: Սոխը բարակ շերտատել:
2. Տապակի մեջ ձիթայուղ տաքացնել, ավելացնել դդմիկը և սոխը: Համեմել աղով և պղպեղով:
3. Բանջարեղենին կաթ ավելացնել և հասցնել եռման՝ զգուշորեն խառնելով, մինչև կաթը գոլորշիանա:
4. Պաստան եփել al dente աստիճանի:
5. Պատրաստի պաստան լցնել տապակի մեջ և խառնել սոուսի հետ:
6. Մատուցելիս վրան քերած պանիր շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը