Տորտիլաներ՝ պանրով
Բաղադրիչներ
1. Ձու – 3 հատ
2. Տորտիլաներ – 50 գ
3. Պինդ պանիր – 50 գ
4. Մաղադանոս – 5 գ
5. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ձվերը հարել խորը թասի մեջ: Համեմել աղով և սև պղեղով:
2. Պանիրն անցկացնել մանր քերիչով: Կանաչին մանր կտրատել:
3. Չոր տապակի մեջ դնել տորտիլան, վրան լցնել ձվային զնագվածը, փակել կափարիչով և եփել 5 րոպե:
4. Եփվելուց հետո ձվի վրա քերած պանիր և կանաչի շաղ տալ:
5. Միջուկը ծածկել երկրորդ տորտիլայով և մի փոքր սեղմել, տապակել 2 րոպե:
6. Պատրաստի տորտիլան բաժանել 4 մասի, մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը