Բաժիններ՝

Տիրոջը խաբել հնարավոր չէ

Ամենից կարևորը Աստծուն հաճելի դառնալն է ու նրանով ապրելը:

Ինչպե՞ս արժանանալ Աստծո սիրուն.

Գիտեք, հեշտ չի ապրել այնպես, որ յուրաքանչյուր քայլդ լինի աստվածահաճո: Շատ հաճախ անում ենք բաներ, որոնք Տիրոջ համար ընդունելի չեն: Հասարակ սուտը, որ ասվում է արդեն իսկ մեր կողմից սխալ է, բայց մարդը երբեմն ստիպված է գնում նման քայլի: Սա չի նշանակում՝ հեռացանք Աստծուց, կամ կորցրեցինք նրա վստահությունը, պարզապես գործեցինք հերթական սխալը, որի համար պահանջվելու է անկեղծորեն զղջալ և ապաշխարել: Բայց այդ ապաշխարության մեջ այնքան անկեղծություն է պետք դնել, որ իսկապես արժանի լինենք ներման: Նա լավ գիտի, թե իրականում մեր սրտերում ու հոգում ինչ կա պահված, ուստի չպետք է փորձենք մոլորությամբ առաջնորդվել:

Ամեն անհատ ինքնաանդրադարձ պիտի կատարի, որպեսզի հասկանա՝ արդյոք Աստծուն է փնտրում, թե՞ պարզապես իր սեփական շահերի համար կամենում է Աստծո զորությունը:

Այդօրինակ մարդն աստիճանաբար սկսում է անտեսել Աստծուն, արդեն համարում է, որ Նրա կարիքը չունի: Անհատը կարող է այդ մասին չարտահայտվել, բայց սրտի ու հոգու մեջ թաքցնում է իր իրական նպատակը, թե ինչու չի հավատում կամ ինչու է հավատում Աստծուն:

Կյանքը տալիս է ընտրության հնարավորություն՝ ինչպես կապրենք, ինքներս ենք որոշում. ոմանք ընտրում են Աստծո հետ ապրելու տարբերակը, ոմանք՝ առանց Աստծո: Սակայն, Աստված ուրախանում է նրանցով, ովքեր սիրում են իրեն ու ցավ է զգում, երբ մարդիկ երես են թեքում Իրենից ու բռնում մեղքի ճանապարհը։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս