 
                        Սիցիլիայում վաճառքի է հանվել «Կնքահայրը» ֆիլմից հայտնի շքեղ առանձնատունը
 
                                    Սիցիլիայում վաճառքի է հանվել շքեղ առանձնատուն, որտեղ ընթացել են Ֆենսիս Ֆորդ Կոպպոլայի հանրահայտ «Կնքահայրը» եռապատումի երրորդ մասի նկարահանումները, հայտնում է Luxury Launches-ը: Ընդհանուր կալվածքը բաղկացած է երեք երկհարկանի շինությունից, երկու աշտարակից՝ նեոգոթական տարրերով։
 
  
  
  
  
  
 
Այն կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ ճարտարապետ Ջուզեպպե Մատրիկոլոյի կողմից:
Առանձնատունն ունի 22 ննջարան, 8 լոգասենյակ, մառան, նկարչական ստուդիա, գրադարան, փոքրիկ մատուռ, ընդարձակ պարտեզ:

Sotheby’s աճուրդի տունն այն վաճառքի է հանել 6 մլն 817․407 դոլարով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        