ԱՄՆ-ում մարդուն հաջողությամբ խոզի սիրտ են փոխպատվաստել

Գենետիկորեն վերափոխված խոզի սիրտը հաջողությամբ փոխպատվաստել են մարդուն: Այդ մասին հաղորդել է New York Times-ը: «Սա խոզի սրտի առաջին փոխպատվաստումն է մարդուն:

Ութժամյա վիրահատական գործողությունը հունվարի 7-ին անցկացվել է Բալթիմորում, եւ, Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի վիրաբույժների խոսքով, հունվարի 10-ին պացիենտն իրեն լավ է զգացել»,-հաղորդում է հրատարակությունը: Բժիշկները պացիենտին հսկում են այդ մարդու օրգանիզմի կողմից պատվաստված օրգանի հնարավոր չընդունման առնչությամբ. ինչպես հաղորդվում է, նման բան է տեղի ունենում նույնիսկ մարդու օրգաններ փոխպատվաստելու դեպքում:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, 57-ամյա պացիենտն ունեցել է սրտի հիվանդություն, որը վտանգավոր է եղել կյանքի համար, իսկ գենետիկորեն վերափոխված խոզի օրգանների փոխպատվաստումը հույս է տալիս հարյուր հազարավոր այն մարդկանց, որոնց օրգանները դադարում են աշխատել», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս