«Մի քանի փաստ, հայկական Սյունիքի մասին, որ հասկանաք, թե ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում այս շրջանը գրավելու համար»․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի փաստ, հայկական Սյունիքի մասին, որ հասկանաք, թե ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում այս շրջանը գրավելու համար.

Սյունիքի մարզի ընդերքում գտնվում է մոլիբդենի համաշխարհային պաշարների գրեթե 7%-ը։
Աշխարհում կա մոտ 11,5 մլն տոննա մոլիբդենի պաշար, որից մոտ 800 հազար տոննան գտնվում է Սյունիքի մարզում։ Սյունիքի մոլիբդենի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 15 մլրդ դոլար։

Սյունիքի մարզն ունի մոտ 1,5 մլրդ տոննա երկաթ, դա կազմում է մոտավորապես 883 միլիարդ դոլար:

Սյունիքի մարզում կա 4 000 000 տոննա պղինձ, մոտավորապես 36 միլիարդ դոլար:

Սյունիքի մարզում կա 238 տոննա մաքուր ոսկի և 16 միլիոն տոննա ոսկու հանքաքար։ Դա կազմում է մոտ 13 միլիարդ դոլար մաքուր ոսկի՝ չհաշված ոսկու հանքաքարի արժեքը:

Սյունիքի մարզում կա 100000 տոննա ուրանի հանքեր. Սա գրեթե նույն ծավալն է, ինչ ամբողջ հսկայական Ռուսաստանում։
Բացի այդ, Սյունիքի մարզում կան ալյումինի, պլատինի, մկնդեղի, հակամոնիտի, սնդիկի, ցինկի, վոլֆրամի, տիտանի, քարածխի, տորֆի, բյուրեղների, ադամանդի և այլնի հսկայական պաշարներով հանքեր։

Հայաստանի հանքային ջրերի 50%-ից ավելին գտնվում է Սյունիքի մարզում.
Սյունիքի մարզն իր գոյությամբ խոչընդոտում է Մեծ Թուրանի նախագծի իրականացմանը, քանի որ այն բաժանում է Թուրքիան Ադրբեջանից և Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետություններից։

Սյունիքի մարզը միակ աշխարհագրական հատվածն է, որ Իրանը ու Հնդկաստանը կապում է Եվրոպայի հետ՝ շրջանցելով «թուրքական աշխարհը»։

Սյունիքի կորստով այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրանը և Հնդկաստանը, որտեղ ապրում է ավելի քան 1,5 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության մոտ 21%-ը), աշխարհաքաղաքական կախվածության մեջ կհայտնվեն Թուրքիայի գլխավորած «թուրքական աշխարհից»։

Հայաստանը փրկեց Սյունիքը միայն Գարեգին ՆԺԴԵՀԻ և նրա քաջարի մարտիկների շնորհիվ, որոնք ոտքի ելան Թուրքիայի, Ադրբեջանի դեմ և հաղթեցին։ Ուստի Ադրբեջանը (Թուրքիա) առիթը բաց չի թողնում նվաստացնել նրա փառավոր անունը, և տարածոմ են պատմությանը չհամապատասխանող փաստեր։

Հ.Գ. Ոչ մի տեղ առանց Սյունիքի և Արցախի։ Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող։
Սպարապետ ՆԺԴԵՀ»։

 

Մի քանի փաստ, հայկական Սյունիքի մասին, որ հասկանաք, թե ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում այս շրջանը…

Posted by Artur R Tovmasyan on Sunday, January 9, 2022

 

Տեսանյութեր

Լրահոս