«Սա արդեն լուրջ խնդիր է ,որը պետք է շատ հրատապ լուծում ստանա»․ Արման Աբովյան
Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Թուրք֊ադրբեջանական հատուկ ծառայությունների տեղեկատվական ստորաբաժանումները հենց այս պահին իրականացնում են ակտիվ գործողություններ,որոնց արդյունքում կարող է լուրջ վտանգված լինի ղազախահայությունը։
Սոց ցանցերում և տարատեսակ ինտերնետային հարթակներում ադրբեջանցիների կողմից զանգվածաբար գրանցվում են կեղծ և շինծու հայկական անուն/ազգանուններով աքաունթն էր ,որոնք օգտագործվում են ղազախներին ուղղակի վիրավորելու և հայհոյելու համար։
Ավելորդ է ասել,թե այս լարված և վտանգավոր իրավիճակում ինչ հետևանքներ կարող է դա ունենալ Ղազախստանում հայ համայնքի համար։
Սա արդեն լուրջ խնդիր է ,որը պետք է շատ հրատապ լուծում ստանա»։