
Վերջ վեճերին. «Մայրաքաղաքային» աղցանի լավագույն բաղադրատոմսը

«Воронеж» ռեստորանի շեֆ-խոհարար Դենիս Կրուպենի բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
1. Եփած կարտոֆիլ – 40 գ
2. Եփած գազար – 30 գ
3. Կապար – 5 գ
4. Տրյուֆելի մայոնեզ – 80 գ
5. Ձու – 1 հատ
6. Լորի ձու – 2 հատ
7. Կարմիր խավիար – 5 գ
8. Պահածոյացված կանաչ ոլոռ – 25 գ
9. Մարինացված վարունգ – 25 գ
10. Տրյուֆելի յուղ – 4 գ
11. Ապխտած պաստրամի – 50 գ
12. Սամիթ – 2 գ
13. Թարմ բողկ – 5 գ
Պատրաստման եղանակը
1. Գազարը, կարտոֆիլը և ձուն եփել և խորանարդաձև կտրատել: Ավելացնել մանր կտրատած թթու վարունգը, կապարը, պահածոյացված ոլոռը և պաստրամին:
2. Այնուհետև լցել տրյուֆելի մայոնեզը, խառնել և լցնել ափսեի մեջ։
3. Մատուցելուց առաջ զարդարել կարմիր խավիարով, լորի ձվով, բողկով և սամիթով։ Ցողել տրյուֆելի յուղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը