Ծովախեցգետինը՝ սխտորով. իդեալական նախուտեստ
Remy Kitchen Bakery ռեստորանի շեֆ-խոհարար Ռուսլան Պոլյակովի բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
1. Մաքրած ծովախեցգետին – 120 գ
2. Սխտոր – 1 պճեղ
3. Ձիթապտղի յուղ – 10 գ
4. Կարագ – 10 գ
5. Կիտրոնի հյութ – 5 գ
6. Պարմեզան – 5 գ
7. Մաղադանոս – 2 գ
8. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Թավայի մեջ հալեցնել կարագը, ավելացնել ձիթապտղի յուղը:
2. Սխտորը կտրատել, թեթևակի տապակել յուղի մեջ, ապա ավելացնել մաքրած ծովախեցգետինները։
3. Տապակել ծովախեցգետինները մինչև ոսկեգունելը, ավելացնել կիտրոնի հյութը, պարմեզանը և շաղ տալ մանրացրած մաղադանոսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը