Բաժիններ՝

Հովտաշեն գյուղի ջրատարում հայտնաբերվել է անհետ կորածի դին

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել է, որ Հովտաշեն գյուղի ջրատարում՝ արգելապատնեշի մոտ, ջրահեղձ մարդ կա:
Ահազանգն անմիջապես փոխանցվել է ոստիկանության Արտաշատի բաժին, և դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական և փրկարարական խմբեր։ Դեպքի վայրի զննությամբ ջրատարի արգելապատնեշի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Ոստիկանության Արտաշատի և Մալաթիայի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը նոյեմբերի 5-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 67-ամյա Գրիգոր Կոկիկյանի դիակն է։

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս