Իջևանի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Սևքար գյուղի 18-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից գողություն է արել։
Գաղտնի հափշտակության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո նոյեմբերի 26-ին կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։
Ոստիկանությունում պարզվեց, որ նա հոկտեմբերի 30-ին Սևքար գյուղի առանձնատներից մեկի պատուհանով մտել և հյուրասենյակից փող էր գողացել։
Բերման ենթարկված երիտասարդը ներկայացվել է Տավուշի քննչական վարչություն, որտեղ բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Երիտասարդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն: