Բաժիններ՝

Վարորդն արձանագրություն չկազմելու համար պարեկներից մեկի գրպանում փող է դրել

Նոյեմբերի 26-ին Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում նկատել են «Միցուբիշի» մակնիշի մեքենա, որի դիմապակին թաղանթապատ է եղել, բացի այդ՝ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։

Պարեկները ցանկացել են արձանագրություն կազմել Երևանի 24-ամյա վարորդի նկատմամբ։ Այդ ընթացքում նա, արձանագրություն չկազմելու նպատակով, պարեկներից մեկի գրպանում փող է դրել։

Պարեկները նրան կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԵՔՎ՝ հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու համար։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930