
«Տարբեր բանակցային փուլեր են եղել Ազգային մարզադաշտի կառուցման վերաբերյալ»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցությունը Ազգային մարզադաշտ կառուցելու շուրջ:
«Տարբեր բանակցային փուլեր են եղել Ազգային մարզադաշտի կառուցման վերաբերյալ: Սակայն կորոնավիրուսի համաճարակով և հետպատերազմյան շրջանի ընթացքում դադարեցվել էին: Հիմա մենք նորից սկսել են բանակցությունները: Չեմ կարող ասել, թե առաջ ենք գնացել այդ հարցում, սակայն որոշակի փոփոխություն կա: Ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է աշխատանքներն Ազգային մարզադաշտը կառուցելու շուրջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արմավիրի մարզադաշտի բացման արարողության ժամանակն ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
Ազգային մարզադաշտի գաղափարը շրջանառության մեջ դրվեց 2018 թվականից ի վեր: