Բաժիններ՝

Քաբուլում պայթյուն է որոտացել

Նոյեմբերի 30-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել դպրոցներից մեկի մերձակայքում, ինչի հետեւանքով տուժել է մի քանի մարդ: Այդ մասին հաղորդում են տեղական հեռուստաալիքները:

1TV News ալիքի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ավագ դպրոցի հարեւանությամբ: Մեկ այլ հեռուստաալիք՝ Ariana News-ը, հաղորդում է, որ պայթել է ճանապարհամերձ ականը: Ակնատեսներն ալիքի թղթակցին հայտնել են, որ պայթյունի հետեւանքով «տուժել է առնվազն հինգ մարդ», այդ թվում՝ «Թալիբան» շարժման ուժեր: Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա:

Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որը «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ զբաղեցրել է ԱԳ նախարարության ղեկավարի աթոռը եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս