«Կան ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի ավելի շատ դուր գան իշխանություններին». Արամ Վարդևանյանը՝ փոխոստիկանապետին

Այսօր խորհրդարանում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագիծը ներկայացնելուց հետո, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր դիտարկումները ներկայացրեց Արա Ֆիդանյանին  ոստիկանության գործողությունների մասին։

«Վերջին շրջանում ոստիկանության գործողությունները, հատկապես հանրային հավաքների ընթացքում գնալով ավելի են շեղվում համաչափության և իրավունքի գերակայության տիրույթից։

Ես գիտեմ, որ ոստիկանությունում կան օրենքը գիտակցող, պարկեշտ ծառայող ոստիկաններ, ցավոք, կան նաև ոչ նման ծառայողներ, ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի ավելի շատ դուր գան իշխանություններին, ինչն անընդունելի է, քանի որ ոստիկանությունը ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը պաշտպանող կառույցն է։ Կարծում եմ՝ այս հնարավորությունն օգտագործելով՝ այս ազդակը պետք է տրվի և այս հարցին ավելի բարձր ուշադրություն պետք է դարձվի»,- նշեց Արամ Վարդևանյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս