«Հայաստանի տարածքով ադրբեջանական ինքնաթիռների թռիչքը փորձում եք ներկայացնել սենսացիա». Վահագն Ալեքսանյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի բարձրացրած խնդրին, թե ինչու է ադրբեջանական կողմն օգտագործում  Հայաստանի օդային տարածքը։

«Այս հարցը պարբերաբար փորձում են շահարկել՝ ՀՀ օդային տարածքում ադրբեջանական օդանավերի անցնելու վերաբերյալ։ Բնականաբար, սա, ինչպես և ցանկացած այլ բան օգտագործվում է  որպես գործիք ընդդիմության ձեռքին, թե՝ տեսեք, ադրբեջանական օդանավերի համար ճանապարհ եք բացել։ Չեն բացել, պարոն Ղազինյան, որովհետև չի կարելի բացել մի բան, որը երբեք չի փակվել, որովհետև Հայաստանը դեռ շատ վաղուց անդամակցում է ԻԿԱՕ-ին, որն էլ իր հերթին՝ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունն է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ կառույցից Հայաստանը երբեք դուրս չի եկել, մշտապես պահպանել է բոլոր կանոնները… հիմա ձեր զարմանքը և չգիտեմ ինչը, որ փորձում եք դա սարքել մատի փաթաթան ու հերթական անգամ դա ներկայացնել չգիտեմ ինչ սենսացիա։ 2013 թվականին Ադրբեջանը սեփական նախաձեռնությամբ էր դադարեցրել ՀՀ օդային տարածքով ավիափոխադրումները»,- նշեց Վահագն Ալեքսանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս