Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 398, մահվան՝ 38 նոր դեպք
Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 398 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 338 518-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 32 քաղաքացի, մահացածների թիվը 7567 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք է գրանցվել: Նոյեմբերի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1446 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 38 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9013-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 977 է, ընդհանուր առողջացածներինը՝ 317 175, փաստացի բուժվողներինը՝ 12 330: Մեկ օրում արվել է 6462 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 366 680 թեստավորում: