Բաժիններ՝

Օմիկրոն շտամի հայտնվելը վկայում է աշխարհում վտանգավոր իրադրության մասին. ԱՀԿ

Կորոնավիրուսի օմիկրոն շտամի հայտնվելը վկայում 1, թե որքան վտանգավոր է համավարակը, եւ այժմ որքան բարդ իրավիճակում է գտնվում մարդկությունը: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբեյսուսը՝ նոր համավարակներին նախապատրաստման թեմայով Առողջապահության համաշխարհային վեհաժողովի՝ նոյեմբերի 29-ին Ժնեւում բացված հատուկ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ:

«Կորոնավիրուսի՝ մուտացիայի մեծ ունակություն ունեցող «օմիկրոն» տարբերակի հայտնվելը վկայում է, թե որքան սպառնալից եւ բարդ իրադրության մեջ ենք մենք գտնվում»,- նշել է նա: Նրա խոսքով՝ այդ շտամի հայտնվելն ընդգծում է երկրների կողմից «համավարակների շուրջը նոր համաձայնագրի» կնքման անհրաժեշտությունը: ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ «հարկավոր է շնորհակալություն հայտնել Հարավային Աֆրիկային այդ տարբերակի հայտնաբերման, սեքվենացման եւ դրա մասին տեղեկացման համար, այլ ոչ թե պատժել նրան», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930