Բաժիններ՝

COVID-19-ի օմիկրոն շտամը շարունակում է տարածվել Եվրոպայում

Եվրոպական մի շարք երկրներում հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին դեպքերը, որին ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում տվել են «օմիկրոն» անվանումը։

Եվրոպական ԶԼՄ-ների համաձայն, Շոտլանդիայում նոյեմբերի 29-ին հաղորդել են օմիկրոն շտամով վարակման վեց դեպքի մասին: Այդ շտամով ախտահարման դեպքերի ընդհանուր թիվը Մեծ Բրիտանիայի տարածքում հասել է իննի: Պորտուգալիայի առողջապահության ծառայությունն իր հերթին հայտարարել է, որ հայտնաբերվել է նոր շտամով վարակման 13 դեպք:

Շվեյցարիայի իշխանություններն իրենց կողմից հաղորդել են երկրում օմիկրոնի առաջին ենթադրվող դեպքի մասին: Բժշկական ծառայություններն ստուգում են մի մարդու անալիզները, որը վերջերս է վերադարձել Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Ֆրանսիայում ներկայում նույնպես ստուգում են կորոնավիրուսի ութ դեպք, որոնք, ինչպես ենթադրվում է, կարող են իրենցից ներկայացնել օմիկրոն շտամ: Ավելի վաղ Նիդեռլանդների իշխանությունները հաստատել են, որ 13 մարդ ՀԱՀ-ից վերադառնալուց հետո հանձնել են նոր շտամի դրական թեստ:

Ավստրիայում նախօրյակին գրանցել են օմիկրոնով վարակման առաջին դեպքը. այն հայտնաբերվել է մի մարդու մոտ, որը նույնպես վերջերս է վերադարձել ՀԱՀ-ից: Ավելի վաղ օմիկրոնով հիվանդ հայտնաբերելու մասին տվյալներ են ստացվել, մասնավորապես, Իտալիայում, Գերմանիայում եւ Բելգիայում:

Իրենց տարածքում օմիկրոնով ախտահավածների մասին են հաղորդել նաեւ այն երկրները, որոնք եվրոպական տարածաշրջանում չեն գտնվում: Դրանք են՝ Իսրայելը եւ Կանադան: COVID-19-ի շտամը, որն ԱՀԿ-ում ստացել է «օմիկրոն» անվանումը, նոյեմբերին հայտնաբերվել է Աֆրիկայի հարավում: Մասնագետները կարծում են, որ այն կարող է սպառնալիք ներկայացնել, քանի որ անհամեմատ ավելի արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարական ժամանակաշրջանում, եւ պարունակում է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս