Բաժիններ՝

Աֆղանստանի հարցը հումանիտար բնույթ է ստացել. ՉԺՀ-ի հատուկ ներկայացուցիչ

Աֆղանստանի հարցով ՉԺՀ-ի հատուկ ներկայացուցիչ Յուե Սյաոյունն Աֆղանստանի իրադրության կարգավորման խնդիրը համարում է հարց, որը հումանիտար բնույթ ունի եւ չպետք է դիտարկվի աշխարհաքաղաքականության պրիզմայով: Նոյեմբերի 29-ին այդ մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարարությունը:

«Դա աշխարհաքաղաքական հարց չէ եւ ոչ էլ «ռեսլինգ խորշոր տերությունների միջեւ»: Սույն խնդիրը հումանիտար բնույթ է կրում (…) եւ ամենից առաջ վերաբերում է այն բանին, թե մարդիկ ոտեղ պետք է ապրեն եւ ինչ պետք է ուտեն, կկարողանա արդյոք Աֆղանստանը որպես ինքնիշխան պետություն հաղթահարել ներկայիս հանգուցային փուլը»,- մեջբերում է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Յուե Սյաոյունի խոսքը, որը հանդես է եկել վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների խորհրդաժողովում:

Նրա խոսքով՝ աֆղան ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի իր հայրենիքի ճակատագիրը:

«Անհրաժեշտ էթույլ չտալ, որ Աֆղանստանում հումանիտար ճգնաժամ տեղի ունենա, եւ այդ երկրին տրամադրել իսկական օգնություն»,- ընդգծել է Յուե Սյաոյունը:

Չինացի դիվանագետն ընդգծել է, որ առանձին երկրներ «պետք է փոխեն սխալ քաղաքականությունը» Քաբուլի նկատմամբ, «հանդես բերեն պատասխանատվություն» եւ վերացնեն նրա նկատմամբ միակողմանի պատժամիջոցները:

«Անհրաժեշտ է, որ Աֆղանստանի ժողովուրդն ինքնուրույն միավորի ջանքերը, սակայն նա չի կարող գործը գլուխ բերել առանց միջազգային հանրակցության ակտիվ աջակցության եւ օգնության»,- ամփոփել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս