Ոսկե գնդակի 10 հավակնորդները․ ովքե՞ր են ֆավորիտները
Այսօր՝ Երևանի ժամանակով 23։30-ին, Փարիզի Châtelet թատրոնում տեղի կունենա ոսկե գնդակի շնորհանդեսը։ Ո՞վքեր են մրցանակի հիմնական հավակնորդները և ի՞նչ նվաճումներ են ունեցել նախորդ ֆուտբոլային տարում։
Թիվ 10․ Կևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի) – 100 միլիոն եվրո.
2021/22 մրցաշրջանում Կևինը խփել է 3 գոլ՝ 2 գոլ Պրեմիեր լիգայում և 1 գոլ Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթում։ Դե Բրույնեն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ ճանաչվեց PFA-ի տարվա լավագույն խաղացող։ Վնասվածքները խանգարեցին նրան արտահայտվել Եվրո-2020-ում, սակայն ակումբային մակարդակով խաղացողը նվաճեց Անգլիայի Պրեմիեր լիգան և Կարաբաոյի գավաթը:
Թից 9․ Կրիշտիանու Ռոնալդու (Մանչեսթեր Յունայթեդ) – 45 միլիոն եվրո.
2021/22 մրցաշրջանում Կրիշը խփել է 10 գոլ՝ 6 Չեմպիոնների լիգայում, 4՝ Պրեմիեր լիգայում։ Երկու անգամ Անգլիայի Պրեմիեր լիգայում նա օգնել է գործընկերներին: 2021 թվականին նա նվաճեց Իտալիայի գավաթը և Իտալիայի Սուպերգավաթը, դարձավ Ա Սերիայի լավագույն ռմբարկու, Եվրո 2020-ի «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր։ Բացի այդ, Ռոնալդուն դարձավ Չեմպիոնների լիգայի խաղերի բոլոր ժամանակների ռմբարկու։ Հաջող տարի էր հենց ֆուտբոլիստի համար, սակայն հեռացված մարզիչներն հուշում են, որ այն ակումբներում, որտեղ նա խաղացել է, ամեն ինչ այնքան էլ լավ չի ստացվել։
Թիվ 8.Էրլինգ Հոլանդ (Բորուսիա Դ.)՝ 150 մլն եվրո.
Նորվեգացին այս մրցաշրջանում արդեն խփել է 14 գոլ՝ 10-ը Բունդեսլիգայում, 1-ը՝ Չեմպիոնների լիգայում և 3-ը՝ Գերմանիայի գավաթում: Եթե չլիներ ազդրի վնասվածքը, ապա Հոլանդն ավելի շատ կհիացներ երկրպագուներին, բայց չնայած այս հանգամանքին, նորվեգացի աստղը մեծ ազդեցություն է ունեցել խաղադաշտում:
Էրլինգը հաղթել է Գերմանիայի գավաթը 2021 թվականին։ Հոլանդը «Ոսկե գնդակի» ապագա սեփականատերն է, բայց, ըստ երևույթին, ոչ այս տարի:
Թիվ 7․ Ռոմելու Լուկակու (Չելսի) – 100 մլն եվրո.
2021/22 մրցաշրջանում բելգիացին խփել է ընդամենը 4 անգամ՝ 3 անգամ Պրեմիեր լիգայում և 1 անգամ՝ Չեմպիոնների լիգայում։ Բայց փոքր ցուցանիշը չպետք է նսեմացնի նրա ձեռքբերումները Իտալիայում։ Ռոմելուն հաղթեց Ա Սերիայում և դարձավ առաջնության լավագույն խաղացող։
Թիվ 6․ Կարիմ Բենզեմա (Ռեալ Մադրիդ) – 25 միլիոն եվրո.
Ֆրանսիացին անցյալ մրցաշրջանում «Ռեալին» առաջ տարավ Լա Լիգայում․ կարելի է ասել, որ 2021 թվականը լավագույն տարին էր հարձակվողի համար անհատական հիմունքներով: Այս տարի Ֆրանսիայի հավաքականի հետ Կարիմը հաղթել է Ազգերի լիգայում։
Այս մրցաշրջանում Կարիմը շարունակում է պահպանել իր որակները։
Բենզեման արդեն 16 անգամ դարձել է գոլի հեղինակ՝ 11 անգամ Լա Լիգայում և 5 անգամ՝ Չեմպիոնների լիգայում։
Թիվ 5․ Կիլիան Մբապե (ՊՍԺ)-160 մլն եվրո.
2021/22 մրցաշրջանում ֆրանսիացի մեկ այլ մրցակից խփեց 9 գոլ՝ 7-ը՝ Լիգա 1-ում և 2-ը՝ Չեմպիոնների լիգայում։ Այս մրցաշրջանում Կիլիանն ավելի շատ է խաղում գործընկերների համար, այս մրցաշրջանում նա արդեն ունի 12 գոլային փոխանցում իր հաշվին։
2021 թվականին Մբապեն հաղթել է Ազգերի լիգան, Ֆրանսիայի գավաթը և Ֆրանսիայի Սուպերգավաթը։ Անցած մրցաշրջանում ֆրանսիացին հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» դեմ խաղում, դուբլի հեղինակ դարձավ Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում և պոկեր՝ Ղազախստանի հավաքականի դեմ խաղում։
Թիվ 4 Ն’Գոլո Կանտե (Չելսի)-55 մլն եվրո.
Առանց կիսապաշտպանի, ով այրում է դաշտի կենտրոնը՝ ոչ մի տեղ:
«Փոքրիկ ֆրանսիացին» 2021 թվականին հաղթել է Չեմպիոնների լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Բացի այն, որ նա հաղթեց «ականջավոր» գավաթը թիմի հետ, նա այդ եզրափակչի լավագույն խաղացողն էր։ Վնասվածքներն իրենց ազդեցությունն են թողնում նրա խաղի վրա, բայց երբ նա խաղադաշտում է, ավելի լավ կենտրոնական կիսապաշտպան չկա: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Պրեմիեր լիգայի ութ խաղի և նույնիսկ երկու գոլ է խփել:
Թիվ 3․ Ժորժինյո (Չելսի)-45 մլն եվրո.
Իտալացի ամենավատ 11 մետրանոց իրականացնողը, որը դեռևս «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից է։ 2021 թվականին իտալացին հաղթել է Եվրո-2020-ում, Չեմպիոնների լիգայում և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Ֆուտբոլիստը հիանալի խաղաց և՛ ակումբի, և՛ ազգային հավաքականի համար: Այս ձեռքբերումները Ժորժինյոյին թույլ տվեցին ճանաչվել Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2021/22 մրցաշրջանում իտալացին երեք անգամ գոլի հեղինակ է դարձել՝ երկու անգամ Չեմպիոնների լիգայում և մեկ անգամ՝ Պրեմիեր լիգայում։
Թիվ 2․ Ռոբերտ Լևանդովսկի (Բավարիա)- 60 մլն եվրո.
Մրցավազքում շատերի ֆավորիտը, բայց կարծում եմ, որ լեհը երկրորդ տեղը զբաղեցնի: Վստահ եմ, որ Ռոբերտը կնվաճեր «Ոսկե գնդակը» անցյալ տարի, բայց կորոնավիրուսը ճշգրտումներ է կատարել։ Ես դեռ չեմ հասկանում, թե ինչու են ֆրանսիացիները որոշել չհանձնել մրցանակը 2020 թվականին։ 2021 թվականին Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի աստղը հաղթել է Բունդեսլիգան, Աշխարհի ակումբային առաջնությունը և Գերմանիայի Սուպերգավաթը։
Այս մրցաշրջանում լեհը 14 գոլ ունի Բունդեսլիգայում, 9 գոլ՝ Չեմպիոնների լիգայում, 2 գոլ՝ Սուպերգավաթում։ Թվում է, թե ամեն ինչ ցույց է տալիս, որ լեհը պետք է վերցնի Ոսկե գնդակը, բայց մի փոքր, բայց շատ տաղանդավոր մարդ մի փոքր առավելություն ունի:
Թիվ 1․ Լիոնել Մեսսի (ՊՍԺ)- 80 մլն եվրո.
Անցած մրցաշրջանում Մեսսին գրեթե միայնակ առաջ տարավ «Բարսելոնային», դրանում համոզվելու համար կարող եք նայել Լա Լիգայի ընթացիկ աղյուսակը։ Լեոն Արգենտինայի հետ նվաճեց առաջին մեծահասակների գավաթը: Վերջապես, ֆուտբոլի Ամերիկայի գավաթը նրա նվաճումների ցանկում էր։ Այս գավաթը կարող է հիմք հանդիսնալ Մեսսիին «Ոսկե գնդակը» տալու համար:
Լիգա 1-ում արգենտինացին դեռ ամբողջությամբ չի ցուցադրում իր խաղը, նրա հաշվին կա ընդամենը մեկ գոլ կա, Չեմպիոնների լիգայում նա արդեն երեք գոլ ունի։ Բայց ո՞ւմ է սա հետաքրքրում, երբ ազգային հավաքականի հետ գավաթ կա: Մեսսին, ամենայն հավականաությամբ, կնվաճի «Ոսկե գնդակը» այս տարի։
Սիրարփի Աղաբաբյան