Լուսինե Ավետյանը զղջացել է Առուշ Առուշանյանի դեմ տված կեղծ ցուցմունքի համար. Դատարանում նա հրաժարվեց նախաքննական այդ ցուցմունքից. «Փաստինֆո»

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքից՝ նշելով, որ զղջում է Առուշանյանի դեմ կեղծ ցուցմունք տալու համար։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, այսօր կայացած դատական նիստի մեղադրող կողմը հրապարակել է Առուշանյանի և մյուսների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը, ինչից հետո դատարանը սահմանել է ապացույցների հետազոտության կարգը։ Ըստ դատարանի կողմից սահմանված հաջորդականության՝ առաջին հերթին կհարցաքննվեն ամբաստանյալները, հետո՝ վկաները, իսկ վերջում միայն կհետազոտվի գործում առկա փաստաթղթերը։

Հարցաքննությունը սկսվել է ամբաստանյալ Լուսինե Ավետյանից։ Վերջինս դատարանում հայտարարել է, որ հրաժարվում է նախաքննության ընթացքում Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից՝ նշելով, որ Առուշանյանն ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։ Ավետյանը նշել է, որ բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել որպես ընտրակաշառք՝ անընդունելի է։

«Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ».- հայտարարեց Ավետյանը։

Տեսանյութեր

Լրահոս