Հայաստանում կորոնավիրուսի «oմիկրոն» շտամի դեպք դեռ չի գրանցվել
Հայաստանում կորոնավիրուսի նոր՝ «oմիկրոն» շտամի դեպք այս պահի դրությամբ չի գրանցվել։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Վիրուսի շտամները նույնականացվում են ոչ թե ՊՇՌ թեստավորման արդյունքում, այլ դրանց սեկվենավորման արդյունքում: Այդ աշխատանքները Հայաստանում ևս իրականացվում են:
«Եվ մենք այսօր էլ արդեն որոշակի նմուշներ ուղարկել ենք լաբորատորիա՝ նման հետազոտություններ անցկացնելու: Այդ հետազոտությունները պարբերական բնույթ են կրում: Այս պահին չունենք նման բան գրանցված»,- ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ, եթե Հայաստանում հայտնաբերվի «օմիկրոն» շտամ, հանրությունը կտեղեկանա այդ մասին:
Թե արդյոք առկա պատվաստանյութերը արդյունավետ են նոր շտամի նկատմամբ՝ դեռ պետք է պարզվի հետազոտության արդյունքում: Մտահոգություններ կան, սակայն, որ երբ շտամը փոխվում է, մշտապես հետազոտվում է, թե նոր շտամի նկատմամբ պատվաստանյութերն ինչ արդյունավետություն ունեն: