Բաժիններ՝

«Ռոմա»-ն հաղթեց. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում «Ռոմա»-ն տանն ընդունել էր «Տորինո»-ին:

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում վնասվածքի պատճառով փոխարինվեց «գայլերի» առաջատարներից Պելեգրինին: Առաջին կեսի վերջնամասում` ստանալով Մխիթարյանի փոխանցումը, Աբրահամը բացեց հանդիպման հաշիվը: Երկրորդ կեսում հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չգրանցվեց և մայրաքաղաքային թիմը հաղթեց նվազագույն հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնաց 5-րդ տեղում և ունի 25 միավոր: Առաջատարները 32-ական միավորով «Նապոլի»-ն և «Միլան»-ն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս