Բաժիններ՝

Ոստիկանությունը բացահայտել է անտառում կատարված սպանության դեպք

Հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում բնակվող 86-ամյա մի տղամարդ ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 13-ին եղբայրը՝ 65-ամյա Խաչատուր Սուլյանը, իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով տնից դուրս է եկել ու չի վերադարձել:

Ոստիկանության ծառայողների որոնողական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզի Վազաշեն գյուղի հարակից անտառում հայտնաբերվել էր որպես անհետ կորած համարվող տղամարդու դին՝ գլխի և կրծքավանդակի վնասվածքներով: Նույն օրը Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ էր հարուցվել՝ սպանության հատկանիշներով։

Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության, Տավուշի ու Իջևանի բաժինների, ինչպես և Տավուշի մարզային քննչական վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողություններն արդյունք տվեցին դեպքից ավելի քան մեկ ամիս անց։

Նոյեմբերի 19-ին հայտնաբերված ու բաժին բերման ենթարկված 39-ամյա տղամարդն իրավապահներին հայտնել է, որ ինքն է սպանել Խաչատուր Սուլյանին՝ քարով ու փայտով խփելով գլխին։ 39-ամյա տղամարդը, որը Այգեձորի բնակիչ է, ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Դեպքի հանգամանքներն ու շարժառիթը նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930