16-ամյա Արման Մրտեյանը դարձավ բազկամարտի աշխարհի փոխչեմպիոն՝ նվաճելով 2 արծաթե մեդալ
Բուխարեստում նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ն ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ 16-ամյա Արման Մրտեյանը 60 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ վաստակելով արդեն երկրորդ արծաթե մեդալը՝ այս անգամ աջ ձեռքով մրցումում։
Հիշեցնենք, որ նախօրեին Մրտեյանը բազկամարտի ձախ ձեռքով մրցապայքարում երկրորդ տեղն էր գրավել՝ զիջելով ղազախ մարզիկին։
Նախքան մեդալի համար պայքարը հայ մարզիկը տպավորիչ հաղթանակներ է տարել մի քանի թուրք և այլ ազգերի ներկայացուցիչ մարզիկների նկատմամբ։
Նշենք, որ բազկամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում էր 46 երկրի ավելի քան 1000 մասնակից։