«Ճի՞շտ է, որ իրականում «նիկոլ 2» պրոյեկտն եք». Տիգրան Վարդանյանը՝ «Ազատագրական շարժման» ներկայացուցիչներին
Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թե բա ազատագրական շարժման ներկայացուցիչները ոգևորված չեն եղել Հրապարակում տեսնելով Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքների անդամներին: Իսկապե՞ս:
Էդ ազատագրական շարժման խոսնակներին հարցրեք էլի`
1. Ճի՞շտ է արդյոք, որ ֆինանսավորում եք ստանում Խաչատուր Սուքիասյանի կողմից:
2. Ճի՞շտ է, որ իրականում «նիկոլ 2» պրոյեկտն եք: Ինչի մասին խոսում են շատ շատերը:
3. Ի՞նչն եք ազատագրում և ո՞նց եք ազատագրում: Ստորագրված փաստաթուղթը վերջը ցույց տվեց կապիտուլյանտը, թե ոչ:
4. Ազատագրու՞մ եք, թե՞ էլի մերժում նախկիններին:
5. Բանկոմատներ տեսնելիս ի՞նչ եք զգում (Կես կատակ, կես լուրջ):
Հ.Գ. Կլոունները շատանում են»: