Բաժիններ՝

«Ֆեյսբուքը՝ ադրբեջանցիների պատճառով սկսել է համատարած ջնջել Մոնթեի նկարները և արգելափակել այն հրապարակողների պրոֆիլները». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վստահ եմ հիշում եք, թե 2018-ի ապրիլին Նիկոլի թեթև քերծվածքի բինտով ինչպիսի քարոզչական արշավ սարքեցին՝ համեմատելով նրան Մոնթեի հետ։

3 տարի անց Ֆեյսբուքը՝ ադրբեջանցիների ինչ-ինչ մուտիլովկաների պատճառով սկսել է համատարած ջնջել Մոնթեի նկարները և արգելափակել այն հրապարակողների պրոֆիլները։

Ադրբեջանցիներին հաջողվել է համոզել ՖԲ-ի մոդերատորներին, թե Մոնթեն իբր «վտանգավոր անձ է» և իր նկարը ահաբեկչության քարոզչություն է։

Հարցեր են առաջանում։

Հարց Ա. ի՞նչ են անում Հայաստանի Հանրապետության պետական կառույցներն այս իրավիճակը շտկելու համար։ ԱԳՆ-ն ա, ԲՏ նախարարություն ա, ՊՈԱԿ ա… Նիկոլական իշխանություններին Մոնթեն այլևս հետաքրքիր չէ՞, գուցե նույնիսկ ուրա՞խ են, որ Մոնթեի անունն ու արածը հնարավորինս արագ մոռացության մատնվեն։

Հարց Բ. Հայաստանում ՀԿ-ական մի դուքյան կա, որը զբաղված է ՖԲ-ում հայաստանյան օգտատերների գրառումների գրաքննությամբ։

Եթե ՖԲ-ն այսուհետ Մոնթեին «վտանգավոր անձ է» համարում, դուք էլ եք պարտավոր այդ կանոնին ենթարկվել և նշանակում է Մոնթեի մասին գրած մարդկանց պիտի սկսեք արգելափակել ու գրառումները ջնջել։ Եթե այո, ասե՛ք, իմանանք։ Եթե ոչ, ապա ի՞նչ եք անում, որ իրավիճակը շտկեք և այս խայտառակությանը վերջ դնեք։ Gegham Vardanyan․․․

Մարդիկ և էջեր, որոնք արգելափակման կամ այլ սահմանափակումների տակ են հայտնվել վերջին օրերին Մոնթեի նկար դնելու, Մոնթեի մասին գրելու համար. Razm.Info, Varuzhan Geghamyan, Ալեն Ղուլյան։

ԻԳ. Edik Baghdasaryan, Samvel Martirosyan, Ruben Muradyan»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս