Հանրապետության հրապարակից մեկնարկել է «Ազատագրական շարժման» երթը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հանրապետության հրապարակից մեկնարկել է «Ազատագրական շարժման» երթը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Շարժման անդամների խոսքով՝ այն համախմբման ուխտագնացություն է, Էջմիածնում հոգևոր առաջնորդների հետ աղոթք կբարձրացնեն և կփորձեն այդ համախմբման ոգին ձեռք բերել։

Ազատագրական շարժման անդամ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ ուխտագնացությունը որևէ քաղաքական նպատակ չունի։

«Այսօր որևէ մեկի հրաժարականի, քննադատության վերաբերյալ չենք խոսելու։ Մեր համախմբան կոչով գնալու ենք Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ հուսալով , որ չարի պարիսպների կքանդվեն»,-ասա նա։

Արա Զոհարբյանի դիտարկմամբ՝ պետք է ակնկալել, որ համախմբամբ հնարավոր կլինի նոր Հայսատան կառուցել։

Շարժման ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ երթին ուղեկցելու են նաև մեքենաներ, որոնցով տեղափոխելու են տարեց մարդկանց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930