Աղվան Հովսեփյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել. «Փաստինֆո»

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Աղվան Հովսեփյանը պահանջում է քրեական գործ հարուցել լրատվական կայքի կողմից իրեն վերագրվող առանձնապես կեղծ մեղադրանքներ պարունակող հրապարակման առթիվ ու պատասխանատվության ենթարկել սուտ մատնության հեղինակներին։

Օրեր առաջ լրատվական մի կայքի կողմից, որը չունի կոնտակտային որեւէ տվյալ, հեռախոսահամար, խմբագիր, մտացածին տեղեկություններ պարունակող հրապարակում է տարածել՝ Ա.Հովսեփյանին մեղադրելով մարդու սեռական անձեռնմխելիության ու կյանքի դեմ առերեւույթ արարքներ կատարելու մեջ։ Սույն հոդվածը նաեւ տարածվում է համացանցում։

Ա.Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով սուտ մատնության դեպքի առթիվ քրեական գործ հարուցել, կատարել բազմակողմանի քննություն ու բոլոր մեղավորներին ենթարկել պատասխանատվության։

Գ.Խաչիկյանի փոխանցմամբ՝ քննարկվում է նաեւ դատարան դիմելու հարցը՝ Ա.Հովսեփյանի վերաբերյալ զրպարտչական բնույթի տեղեկությունները հերքելու պահանջով։

Տեսանյութեր

Լրահոս