Բաժիններ՝

Մեքենաների գները նախորդ տարվա համեմատ շեշտակի բարձրացել են

Հայաստանի ավտոմեքենաների շուկան կրկին ակտիվացել է: Ավտոշուկայում այս պահին առկա են Եվրոպայից, ԱՄՆ-ից բերված մեքենաները:

«Հիմա ավելի շատ ԱՄՆ-ից ենք ներկրում մեքենա, քանի որ ճապոնական մեքենաներն ավելի թանկ են, բացի այդ՝ կա աջ ղեկի արգելքը, ինչպես նաև այն, որ մեքենան պետք է լինի 3-5 տարվա, որպեսզի մաքսատուրքը համեմատաբար քիչ լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Համլետ Խաչատրյանը:

Նրա փոխանցմամբ՝ վաճառվող մեքենաների զգալի մասը ներմուծվել են մինչև 2020 թվականը:

Ինչ վերաբերում է թանկացումներին, ապա նման միտում կա:

«Եթե վերցնենք 2020թ․ երկրորդ կեսը, ապա մեքենաների գները շեշտակի բարձրացել են, բայց այդ ժամանակ նախորդ տարվա համեմատ գները շատ էին նվազել: Նկատի ունեմ՝ 2019 թվականը: Օրինակ, Honda Civic ավտոմեքենան 2019 թվականին արժեր մոտ 17․000 դոլար, ապա հիմա 26․000 դոլար է»:

Ավտոներկրողի փոխանցմամբ՝ օգտագործված մեքենաներ հիմնականում բերվում են ԱՄՆ-ից:

«2020 թվականից հետո ներկրված ավտոմեքենաների գնորդներ կարող են լինել ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները՝ առանց որևէ խոչընդոտի»,- նշեց նա:

Ավելի վաղ ավտոներկրողները հայտնել էին, որ վաճառվող ավտոմեքենաների գները 10 տոկոսով նվազել են, բացարձակ չի վաճառվում, առևտուր չկա՝ պայմանավորված կորոնավիրուսով, պատերազմով:

Բարդ է հատկապես 7 տեղանոց մեքենաների հարցը, դրանք ավելի շատ ղազախներն էին գնում:

«7 տեղանոց մեքենաների վիճակն է շատ լուրջ, հիմա Հայաստանում 20.000-25.000 նման մեքենա կա, թե չէ՝ մյուսների դեպքում այդպես չէ: Մի 10 տոկոս տեղական շուկան կսպառի, որովհետև այլևս մեքենա չի բերվում, եղածներն էլ մաշվում են: Ղազախները, առհասարակ, մեծ՝ 7-8 հոգանոց ընտանիքներ ունեն, հետևաբար՝ 7 տեղանոց մեքենաներն էին գնում, որովհետև հարմար էին»,- նշել էին նրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս