Մենք մեր հավաքներով անուղղակիորեն աջակցեցինք մեր չսիրած Նիկոլ Փաշինյանին, որ ինքը Սոչիում Հայաստանի դիրքերը պահի, տեսանք, որ վտանգները մնում են Հայաստանի գլխից կախված. Կարին Տոնոյան
Մենք մեր հավաքներով ողջ աշխարհին և ինքներս մեզ ապացուցեցինք երկու բան` այս երկրում կան մարդիկ, որոնք դուրս են գալիս փողոց և ցույց են տալիս, որ կարող են տեր կանգնել իրենց երկրին։ Այս մասին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
Վերջինս նշեց, որ ստացել են ազդակներ տարբեր բևեռացում ունեցող խմբերից, որ պատրաստ են հանդիպումների։
«Ինձ համար դա ամենամեծ ձեռքբերումն է, որ մենք կարող ենք նստել բոլոր քաղաքական ուժերի հետ մի կլոր սեղանի շուրջ և պայմանավորվել մի ընդհանուր հարցի վերաբերյալ, սա իմ երազանքն է ուղղակի։ Իսկ այդ հարցը մեր երկիրը ազատելն է այս անկարող իշխանություններից։ Մինչև բոլորը չհամախմբվեն, այս հրապարակը չի լցվի։ Մենք մեր հավաքներով ցույց տվեցինք, որ մեր այդքան չսիրած Նիկոլ Փաշինյանին անուղղակիորեն աջակցեցինք, որ ինքը Սոչիում Հայաստանի դիրքերը պահի։ Մենք տեսանք, որ այնուամենայնիվ վտանգները մնում են Հայաստանի գլխից կախված, ուրեմն մենք մեր պայքարը պետք է շարունակենք և պատրաստվենք այդ պայքարի գլխավոր հարվածին շատ լրջորեն»,-ասաց Կարին Տոնոյանը։