
Պայմանավորվել ենք մոտ ապագայում կարգավորել աշխատանքը սահմանի դեմարկացիայի հարցում. Պուտինը՝ Սոչիում

«Մեկ տարվա ընթացքում քիչ բան չի արվել, սակայն, ցավոք, ոչ բոլոր հարցերն են կարգավորված»,- քիչ առաջ Սոչիում մեկնարկած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ բանակցությունների արարողակարգային հատվածում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ներկայացնելով ՌԴ ակնկալիքները հանդիպումից:
Նա նշեց.
- Հույս ունենք, որ առաջիկայում կհաջողվի որոշում կայացնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ:
- Ռուսաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ձգտեն կապերի ամրապնդման, ոչ թե դրանց խզման: Մենք խորը պատմական կապեր ունենք, ցանկալի չէ, որպեսզի դրանք տապալվեն, դրանք պետք է զարգացնել:
- Պայմանավորվել ենք մոտ ապագայում կարգավորել աշխատանքը սահմանի դեմարկացիայի հարցում, որքան շատ կոնտակտներ, այնքան լավ:
- Եռակողմ հանդիպման նպատակը նրանում է, որպեսզի ստեղծվեն պայմաններ Ղարաբաղի վերածննդի համար: