Այս 15 օրը պետք է օգտագործել Հայաստանի դիրքերը բոլոր ասպարեզներում ամրապնդելու համար

Սամցխե–Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը գրել է. «Սովորաբար Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից առաջ կամ հետ սահմանային սրացումներ են լինում։ Հուսամ, որ եթե մենք դա նկատել ենք ուրեմն հայկական բանակում եւս դա նկատած կլինեն։

Այսօրվա հանդիպումից բացի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել նաեւ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։

Դրանից առաջ տեղի է ունենալու «Հանուն ժողովրդավարության» համաժողովը, որը նախաձեռնել է ԱՄՆ-ի նախագահը եւ որին մեր տարածաշրջանից մասնակցելու է Հայաստանը եւ Վրաստանը։
Ոչ այսօր ու ոչ էլ դեկտեմբերի 15-ին Ադրբեջանը դժվար թե կարողանա Հայաստանից լուրջ փոխզիջումներ ստանալ։

Հետեւաբար ամենայն հավանականությամբ եթե լուրջ լարվածություններ էլ լինեն հայ-ադրբեջանական սահմանին դժվար թե դրանք դեկտեմբերի կեսերից առաջ լինեն ու այս 15 օրը պետք է օգտագործել Հայաստանի դիրքերը բոլոր ասպարեզներում ամրապնդելու համար»։

 

Տեսանյութեր

Լրահոս