Փաշինյանը հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանի «Լիստվյաժնայա» հանքավայրում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Խոր ցավով տեղեկացա Կեմերովոյի շրջանի «Լիստվյաժնայա» հանքավայրում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին, որը տասնյակ հանքափորների և փրկարարների մահվան պատճառ է դարձել։

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ զոհվածների բարեկամներին և մտերիմներին փոխանցել անկեղծ ցավակցություններ ու աջակցության խոսքեր, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր տուժածներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930