«Սա անվանում եմ «Անասնաֆերմայի» սինդրոմ․ քննադատում էին Սերժ Սարգսյանի 400 հեկտարի կորուստը, իրենք կորցրեցին հազարավոր հեկտարներ». Թուրքագետ

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով, վստահաբար կարելի է պնդել, որ ՀՀ ներկայիս ղեկավարությունն ամենավնասակար իշխանությունն է՝ երկրի ողջ պատմության ընթացքում։

«Եթե մանիպուլյատիվ չասեն, թե ասֆալտ են արել, ասֆալտել են մի ճանապարհ, որը տանում է դեպի փակուղի, ասֆալտել են ճանապարհներ, որոնք անցնում են ադրբեջանական գնդացիրների ներքո։ Ես սա անվանում եմ «Անասնաֆերմա» վեպի սինդրոմ, իրենք քննադատում էին Սերժ Սարգսյանի 400 հեկտարի կորուստը, իրենք կորցրեցին հազարավոր հեկտարներ, քննադատում էին պադավատապետությունը, իրենք ձեռք են բերում թանկարժեք մեքենաներ։ Սա օրինաչափ է, եթե տեղավորվում է «Անասնաֆերմայի» սինդրոմում։ Թուրք ու ադրբեջանցի որևէ ղեկավար երբևէ նման հայտարարություն չի անում, թե արդյո՞ք հայերը կկարողանան մեզ հետ բարեկամանալ, գուցե՞ Հայաստանին չարժե ոչնչացնել։ Թուրքիայում նման դիսկուրս չկա։ Եթե այդ դիսկուրսը լինում է, երկրի ղեկավարը նման հարց է բարձրացնում, սա իմպուլս է, որը գնում է հասարակությանը, հատկապես հասարակության չկողմնորոշված հատվածին»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ նրա, հանցավոր տգիտությունը վարակել է ոչ միայն իշխանության վերնախավին, ավելին, նրանք այս վարակը փոխանցում են հասարակությանը, որը կրկնակի վտանգավոր է, այսինքն՝ մենք թուրքերի հանդեպ դառնում ենք չպատրաստված՝  իշխանությամբ ու հասարակությամբ մի պետություն։ Հետևաբար՝ նման պետության գոյությունը Թուրքիայի սպառնալիքի տակ չի կարող լինել։ Այսինքն՝ ժամանակի հարց է. նման հասարակությամբ ու նման իշխանությամբ այս  տարածաշրջանում հնարավոր չէ դիմագրավել թշնամուն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս