«Մենք խնդիր չունենք, մեզ սև ու սպիտակ չունենք, մեր հակառակորդը թուրքն է». Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում ասաց, որ իր և մարզի համայնքների ընդդիմադիր ղեկավարների հարաբերությունները նորմալ են։
«Մենք խնդիր չունենք, մեզ սև ու սպիտակ չունենք, մեր հակառակորդը թուրքն է, իմ հայ ժողովուրդ, այդպես պետք չէ, երեք պատերազմի մասնակցել ենք։ Այսօր սև ու սպիտակ ինձ համար չկա, ընդդիմություն, սև, սպիտակ։ Մեր վեր ենք կենում թուրքին ենք տեսնում, ինչ է նշանակում՝ ընդդիմություն։ Մենք պետք է պաշտպանենք, չէ՞, մեր հայրենիքը»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է իր նախկին հայտարարությանը, որ Առուշ Առուշանյանն իր որդու հետ մասնակցել է Սյունիքի պաշտպանությանը, Մելիքսեթ Պողոսյանն ասաց, որ ճիշտը մնում է ճիշտ։
«Եթե ճիշտն ասեն, մենք իրենց կողքին կանգնած ենք, եթե սխալ են ասում՝ պիտի իրենց տեղը դնենք»,- ընդգծեց նա։