«Ո՞ւր են մեր պատկան մարմինները (եթե կան այդպիսինն էր) որոնք չեն ծառայում օտարի շահերին, ինչո՞ւ չեն առգրավում այս խաղալիքները հայկական շուկայից»

Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.  «Հասանք իջեք, հաջորդ կայարանը՝ Ստամբուլ:

«Պողոսնե՛ր», գիտեմ, որ ձեր վեջը չի, թե ինչ է կատարվում մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ հետ, ուստի, երբ երեխաներին նոր տարվա նվեր առնելիս լինեք, ուշադիր եղեք, որ դրական ազդակներ հղող ու ձեր բարեկամ պետության բանակի խաղալիք գնեք:

Իսկ հիմա ավելի լուրջ, ո՞ւր են մեր պատկան մարմինները (եթե կան այդպիսինն էր) որոնք չեն ծառայում օտարի շահերին, ինչո՞ւ չեն առգրավում այս խաղալիքները հայկական շուկայից:

Կարծում եմ, որ սա էլ է հստակ մտնում իշխող ուժի այն քաղաքականության մեջ, որ մեզ տանում են դեպի կեղծ խաղաղասիրության դարաշրջան:

Խոսքս ուղղում եմ Հայ ծնողներին, Ձեր երեխաներին դաստիարակեք Ազգային արժեքների հիման վրա, ոչ թե այս թրքաբարո ու ազգադավ իշխանությունների մատուցած քարոզի հիման վրա: Մենք պետք է դաստիարակենք մեր մատաղ սերնդին ՄԱՐՏԻԿԻ ոգով, որ կառուցենք մեր սեփական հզոր բանակը, ոչ թե պարտված նիկոլիզմի»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930