
Ինչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 1-ին

Մայրաքաղաքում այսօր և դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև:
Նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ:
Մարզեր. շրջանների զգալի մասում այսօր և դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:
Նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 14-16 աստիճանով։