Բաժիններ՝

1 տարվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է կնոջ սպանության 251 դեպք

Թուրքիայում 2021 թվականին նոյեմբերի 15-ի դրությամբ գրանցվել է կնոջ սպանության 251 դեպք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ելույթ ունենալով Անվտանգության և արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնում կազմակերպված կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի վերաբերյալ հանդիպմանը՝ Սոյլուն նշել է, որ այդ ցուցանիշը բարձր է, քանի որ նախորդ տարվա ընթացքում գրանցվել է ընդհանուր 268 դեպք։

Թուրք նախարարը կարևորել է իրավապահ մարմիններին բռնության դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և ընդգծել է, որ այս տարի սպանված կանանց միայն 35 տոկոսն է նախկինում որևէ կերպ դիմել և բողոքել պետությանը կամ այցելել ոստիկանություն, իսկ 65 տոկոսը որևէ բողոք երբևէ չի հայտնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930