«Այն, ինչ ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը, կատարյալ դավաճանություն է Հայաստանի նկատմամբ, այն հովանավորել են Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գորիսից-մինչև Մեղրի մոտ 45 կմ զիջել են թշնամուն, 21 կմ-ն՝ Գորիս-Կապան հատվածում, մնացածը՝ Կապան-Ճակատեն հատվածում։

«Ես մշտապես ասել եմ, որ հողահատկացում է եղել ճանապարհ կառուցելու համար 1964-67 մինչև 70 թվականը։ Եթե նույնիսկ 1921 կամ 36 թվականի քարտեզով դա Ադրբեջանինն էր, չնայած այդպիսի բան ինձ հայտնի չէ, ապա հետո Ադրբեջանի նախարարների խորհուրդը համաձայնվել է, որ այդ հողն հայերինն է, թող ճանապարհ կառուցեն։ Այսինքն՝ Փաշինյանը թվեր չունի, ինչ-որ Էյվազլիի անվանում է տալիս, դրանք անհիմն բաներ են, դրանով պարզապես փորձում է  արդարացնել իր արածը։ Այն, ինչ ստորագրել է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, դա կատարյալ դավաճանություն է Հայաստանի նկատմամբ, և այդ դավաճանությունը հովանավորել են Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը, որը պատասխան է տալիս ՀՀ սահմանների համար»,- նշեց Հրանտ Բագրատյանը։

Ըստ նրա, Արմեն Սարգսյանը որևէ բանի մասնագետ ու դոկտոր չէ, որ գնա Սինգապուր ու դասախոսություններ կարդա այն ժամանակ, երբ թշնամին ՀՀ սահմանին իրականացնում էր ռազմական ագրեսիա։

«Թող Արմեն Սարգսյանը Սուրեն Պապիկյանին ՊՆ պաշտոնում չնշանակեր, ասեր՝ այս մարդը դատվել է ու չեմ նշանակում»,- հավելեց Հրանտ Բագրատյանը։

Նա անդրադարձավ նաև Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներին և այն արձագանքներին, որ կան հայ հասարակության շրջանում, ընդգծելով, որ որևէ էյֆորիայի մեջ ընկնել պետք չէ, Թուրքիայում լիրան արժեզրկվել է բյուջեի մեծ դեֆիցիտի պատճառով, որն էլ իր հերթին եղել է ռազմարդյունաբերական համալիրի ու բանակի պատճառով՝ լիրա են տպել ու տվել բանակին։

Տեսանյութեր

Լրահոս