Ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան 2-5 մ/վ, 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև: Նոյեմբերի 27-30ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.20C (1968թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.30C (1973թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4․30C