«Ինչպես կասեր Փաշինյանը, «կոնտեքստում» ՀՀ տարածքով անցնող՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող ճանապարհն էր…». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օր առաջ Սիսիանի ուղղությամբ մարտական գործողություններ տեղի ունեցան, որի հետևանքով հայկական կողմը բազում զոհեր և նոր գերիներ ունեցավ։
Ճիշտ այն պահին, երբ մեր Բանակը մարտնչում էր այդ հատվածում դիրքերն առաջ բերող թշնամու դեմ, Երևանում, Բաքվում, Անկարայում և Մոսկվայում քաղաքական մեծ առևտուր էր ընթանում։
Նշված մայրաքաղաքներից յուրաքանչյուրը շատ կոնկրետ խնդիրներ էր փորձում լուծել։ Ինչպես կասեր Փաշինյանը, «կոնտեքստում» ՀՀ տարածքով անցնող՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող ճանապարհն էր։ Ավելի ճիշտ՝ դրա աշխարհագրությունն ու իրավական կարգավիճակը։
Բայց ոչ միայն դա։ Նիկոլը նաև սեփական իշխանության երկարաձգելու հարց էր լուծում։ Ու, ըստ ամենայնի, որոշակի հաջողություններ է ունեցել։
Քիչ առաջ այս թեմայով հոդված հրապարակեցի, որտեղ մանրամասն խոսել եմ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ընթացող զարգացումների, Հայաստանի, թուրք-ադրբեջանական դաշինքի և Ռուսաստանի շահերի ու ծրագրերի մասին։ Հետազոտությունը հասանելի է մեր կենտրոնի բաժանորդների համար։ Հղումը մեկնաբանություններում»։