Զորամասեր են կանչել մարտական հերթապահության մեջ չգտնվող պայմանագրայիններին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ իշխանություններն ու պատկան գերատեսչությունները լռում են եւ չեն հաստատում հայ-ադրբեջանական սահմանին կուտակումների մասին տեղեկությունները, սակայն բանակում արդեն մի քանի օր է, ըստ տեղեկությունների, համար մեկ դրություն է հայտարարված։

Սյունիքից ու Գեղարքունիքից մեզ լուրեր են հասնում, որ զորամասեր են կանչել մարտական հերթապահության մեջ չգտնվող պայմանագրայիններին եւս եւ ասել, որ մինչեւ նոյեմբերի 25-26-ը ներառյալ պետք է մնան զորամասերում կամ անցնեն մարտական հերթապահության՝ ինչ-ինչ հնարավոր զարգացումներով պայմանավորված»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930