Բաժիններ՝

Դիանա Մարտիրոսյանն ընդգրկվել է Կահիրեի 43-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում

Կահիրեի հեղինակավոր միջազգային կինոփառատոնին որպես ժյուրիի անդամ 2021-ին կմասնակցի Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ, կինոքննադատ և լրագրող Դիանա Մարտիրոսյանը: Նա ընդգրկված է փառատոնի կինոլրագրողական՝ FIPRESCI ժյուրիում։ Դիանա Մարտիրոսյանից բացի ժյուրիի կազմում է երկու մասնագետ Մարոկոյից և Եգիպտոսից։

Կահիրեի 43-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցույթի ժյուրիի նախագահն է ճանաչված սերբ ռեժիսոր և սցենարիստ Էմիր Կուստուրիցան։ Փառատոնն այս տարի կանցկացվի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը։ Այն ստեղծվել է 1976 թվականին գրող, քննատադատ Քամալ էլ Մալախի կողմից՝ Եգիպտոսի դերը կինոաշխարհում բարձրացնելու և աշխարհի մշակույթների միջև որպես կամուրջ ծառայելու նպատակով։ Այն աշխարհի թոփ 15 լավագույն փառատոններից և FIAPF-ի կողմից (Կինոպրոդյուսերների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա) ճանաչվել է Ա դասի փառատոն։ Աֆրիկայի և Միջին Արևելքի ամենահին մշակութային իրադարձություններից մեկն է։

Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիան ակտիվ գործունեություն է ծավալում՝ պարբերաբար մասնակցելով աշխարհի տարբեր կինոփառատոնների և ներկայացնելով Հայաստանը տարբեր երկրներում։ Ասոցիացիան ստեղծվել է 1996 թվականին, ունի 20-ից ավել անդամ. ղեկավարում է կինոգետ Սուսաննա Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս