Բաժիններ՝

«Լադանիվա» խումբը Music Moves Europe Awards 2022-ի հավակնորդների շարքում է

Music Moves Europe Awards 2022-ը հայտնել է 15 հավակնորդների անունները, որոնց թվում է հայկական «Լադանիվա» խումբը: Այս մասին հայտնում է euneighbours-ը:

Մրցանակաբաշխությունը հնարավորություն է տալիս արտիստներին միջազգային կարիերա զարգացնել:

Միջազգային ժյուրին կընտրի հինգ հաղթողի և արտիստներից մեկը կարժանանա ժյուրիի գլխավոր մրցանակին: Հաղթողներին դրամական պարգևներ կտրվեն:

Մրցանակակիրների անունները կհայտարարվեն մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին Նիդերլանդներում:

«Լադանիվա» խումբը գործունեություն է ծավալում Ֆրանսիայում, սակայն հաճախ է հյուրախաղերով հանդես գալիս տարբեր երկրներում: Խումբն ինքնատիպ մեկնաբանություններով է ներկայացնում հայկական ժողովրդական և այլ ժողովուրդների երգերը: «Լադանիվա»-ի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին մատուցել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:

2021-ին «Լադանիվան» մենահամերգով հանդես է եկել Երևանում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս