Բաժիններ՝

«Թալիբան» շարժումը հավաստել է Կատարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պլանները

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը հավաստում է մոտ ժամանակներս Կատարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պլանները: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Աֆղանստանի ժամանակավոր նախարարների կաբինետում արմատականների կողմից նշանակված՝ տեղեկատվության եւ մշակույթի երկրորդ փոխնախարար Բիլալ Քարիմին։

«Այո՛, մենք իրոք պլանավորում ենք մոտ ժամանակներս ամերիկյան կողմի հետ բանակցություններ Կատարում, սակայն ստույգ ժամկետները տակավին որոշված չեն»,- նշել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ Վաշինգտոնում տեղեկացրել են, որ Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Ուեստը հաջորդ շաբաթ կժամանի Կատարի մայրաքաղաք, որտեղ թալիբների ղեկավարների հետ կքննարկի Աֆղանստանի տարածքում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930